Իրադարձություններ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Մասնագիտական տոնը` մարզերի բուժաշխատողների հետ
Բուժաշխատողի օրը ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն այցելել է Գեղարքունիքի, ապա Լոռու մարզեր։ Գավառում մարզպետ Կարեն Բոթոյանի հետ նա հանդիպել է մարզի բուժաշխատողների հետ: Մասնագիտական տոնի կապակցությամբ նախարարը երախտիքի խոսք է հղել մեծ նվիրումով իրենց առաքելությունը կատարող բուժաշխատողներին։
«Մենք շատ բարձր ենք գնահատում ձեր աշխատանքը, այն ամենը, ինչ դուք անում եք երկրի սահմանը պահող մեր հայրենակիցների առողջության պահպանման համար»,-նշել է Լևոն Ալթունյանը։
Գեղարքունիքի մարզում բուժաշխատողի օրվա կապակցությամբ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության սահմանամերձ տարածքում մասնագիտական պարտականությունները բարեխղճորեն կատարելու և երկարամյա նվիրված աշխատանքի համար մարզի մի խումբ բուժաշխատողների նախարարը պատվոգրեր է հանձնել։
Այնուհետև նախարար Լևոն Ալթունյանը Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի հետ Հովհաննես Աբելյանի անվան պետական թատրոնի դահլիճում մասնակցել է Բուժաշխատողի օրվան նվիրված հանդիսությանը:
«Սիրելի լոռեցիներ, գործընկերներ, ես ուզում եմ սրտի խոսք ասել ձեզ. մենք ամեն առավոտ արթնանում ենք այն գիտակցությամբ, որ մեզ սպասում է ուրիշի ցավը, ուրիշի կյանքը փրկելու առաքելությունը: Եվ ամեն օր նույնը կրկնում ենք՝ հիվանդի աչքերում հույս տեսնելու ակնկալելով», -ասել է նախարարը՝ հավելելով, որ երկրի ղեկավարությունը աշխատում է հանուն բնակչության առողջության պահպանման ու բարօրության, միաժամանակ փոխանցելով վարչապետի բարեմաղթանքները:
Միջոցառման ժամանակ ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը Լոռու մարզի մի խումբ բուժաշխատողների ևս պարգևատրել է պատվոգրերով։
Նշենք, որ Բուժաշխատողի օրվա կապակցությամբ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի և Լոռու մարզերում առողջապահական համակարգի զարգացման ուղղությամբ առաջադեմ մոտեցումների ներդրման համար պատվոգրի են արժանացել նաև մարզպետարանների առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետեր Անուշ Պողոսյանը և Սամվել Լամբարյանը։
21.06.2017 Կարդացեք նաև
19.06.2025
07.05.2025
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ